Այսօր: Երեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 285
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N -Ա
 

Զեկ. ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Միրա Անտոնյանի 26.08.2025 թվականի դիմումը, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի միջև 22.08.2025 թվականին կնքված համագործակցության հուշագիրը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`

Համայնքի  ավագանին

ՈՐՈՇՈՒՄ   Է

 

1. «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը  3 /երեք/ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Էջմիածին քաղաքի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի փողոցի 0 հասցեում` Էջմիածնի համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող 16.4քմ մակերեսով /2/13 համարակալումով/, 17.7քմ մակերեսով /2/14 համարակալումով/ և 34.2քմ մակերեսով /2/15 համարակալումով/ ոչ բնակելի տարածքները, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով, որպես գրասենյակ օգտագործելու համար:

2. «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(966.65 Կբ)
(1.70 Մբ)
(357.73 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner