Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 206
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 փետրվարի 2025 թ.

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,3433 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԱՃՈՒՐԴՈՒՄ ԳՈՌ ՄԱՆՎԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.02.2025թ. Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի թիվ 3 և 4 արձանագրությունների համաձայն` աճուրդային եղանակով օտարվող ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում գտնվող 0,3433 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, կորիզավոր գործառնական նշանակության, 3-րդ կարգի հողամասի աճուրդին մասնակցել է Գոռ Մանվելի Սարգսյանը և առաջարկել է առավելագույն գին` 2 116 445 /երկու միլիոն հարյուր տասնվեց հազար չորս հարյուր քառասունհինգ/ ՀՀ դրամ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հաստատել Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 18.02.2025թ. թիվ 3 և 4 արձանագրությունները:

2. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում գտնվող 0,3433 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, կորիզավոր գործառնական նշանակության, 3-րդ կարգի հողամասի աճուրդում հաղթող ճանաչել Գոռ Մանվելի Սարգսյանին և վերջինիս հետ օրենքով սահմանված կարգով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner