Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ և հիմք ընդունելով 2024 թվականի մարտի 21-ին «ԻՄԵՋԻՆԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ի կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղի 12 հասցեում նախատեսվող տարածքի բարեկարգման, նոր երեք հարկանի շենքի կառուցման, գոյություն ունեցող շենքի երեսապատման, արդիականացման և կցակառույցի ավելացման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկման արձանագրությունը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքիավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. «ԻՄԵՋԻՆԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 03102023-04-0110, տրված 03.10.2023թ./ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղի 12 հասցեում նախատեսվող տարածքի բարեկարգման, նոր երեք հարկանի շենքի կառուցման, գոյություն ունեցող շենքի երեսապատման, արդիականացման և կցակառույցի ավելացման համար տալ նախնական համաձայնություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |