Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 77-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով «Բարեկարգում» տնօրինության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն «Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի հաշվեկշռում որպես գույքային արժեք հաշվառված ՈՒԱԶ-33-0365 մակնիշի բեռնատարը փոխանցել «Բարեկարգում» տնօրինություն բյուջտեային հիմնարկին, որպես գույքային արժեք հիմնարկի հաշվեկշռում հաշվառելու համար:
2. Հանձնարարել «Էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» և Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկների հաշվապահներին մեկշաբաթյա ժամկետում գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություններ, ավագանու առաջիկա նիստում հաստատման ներկայացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |