Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով Վաղարշապատի համայնքապետարանի «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1Վաղարշապատի համայնքապետարանի «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի լողի մարզիչներին սահմանել լրավճար, յուրաքանչյուր սանի համար 2000 ՀՀ դրամ:
2. Ուժը կորցրած ճանաչել Էջմիածին քաղաքի ավագանու 2021 թվականի հունվարի 26-ի «Էջմիածին համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 132 որոշմամբ հաստատված հավելված թիվ 2-ի, թիվ 3-ի և թիվ 5-ի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 12 որոշման 5-րդ կետը և Էջմիածին քաղաքի ավագանու 2021 թվականի մարտի 19-ի «Էջմիածին համայնքի ավագանու 2021թվականի հունվարի 26-ի թիվ 12 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 37 որոշումը:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:
|