Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի և 39-րդ հոդվածի պահանջներով, և հիմք ընդունելով սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկներ խոնարհելու նպատակով․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Վաղարշապատ համայնքի 2023թ. բյուջեով նախատեսված համաքաղաքային միջոցառումների միջոցներից 24.0 հազ. դրամ փոխանցել ԱՁ Մանուկ Անդրեասյանի հաշվեհամարին` նրա հետ կնքած պայմանագրով ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: