Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 դեկտեմբերի 2024 թ.

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»ՀայաստանիՀանրապետությանօրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ  կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ, 469-րդ և 624-րդ հոդվածներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀայաստանիՀանրապետությանօրենքի 33-րդհոդվածով,  հիմք ընդունելով Վաղարշապատ համանքի և «Արատտա» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության միջև 26.12.2022թ. /սեղանամատյան 9755/  կնքված տարածքի անհատույց օգտագործման պայմանագրի 3.2-րդ կետը և «Արատտա» ռազմահայրենասիրական  ՀԿ-ի նախագահ՝ Յուրա Ֆրունզիկի Բարսեղյանի 10.12.2024 թվականի  դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

 

1.  Երկարաձգել  26.12.2022թ. /սեղանամատյան 9755/  կնքված Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Էջմիածին քաղաքի Իսի-Լե-Մուլինո փողոցի թիվ 5 (հինգ) հասցեում գտնվող շենքի առաջին հարկի ընդհանուր 899քմ ներքին մակերեսով ոչ բնակելի սենյակների անհատույց օգտոգործման պայմանագրի ժամկետը մինչև 2028 թվականի դեկտեմբերի 27-ը և կնքել վերոնշյալ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր:

2.Պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունը՝ պայմանագրի երրորդ կետի 3.1 ենթակետը փոփոխել և շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Փոխատվության պայմանագրի ժամկետը սահմանվում  է մինչև՝  2028 թվականի դեկտեմբերի 27-ը:»:

3. Պայմանագրի մյուս կետերը թողնել անփոփոխ։

4. Հանձնարարել   իրավաբանական  բաժնին նոտարական  գրասենյակում կնքելու և ստորագրելու Վաղարշապատ  համայնքի և «Արատտա» ռազմահայրենասիրական  ՀԿ-իմիջև անհատույց օգտագործման պայմանագիրը երկարաձգելու և փոփոխելու մասին համաձայնագիրը:

 5. Սույն որոշումն ուժի մեջ  է  մտնում  ընդունմանը հաջորդող օրվանից:    

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner