Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 28
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունվարի 2022 թվականի N 28

ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄ 2022Թ․ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Վաղարշապատ համայնքի ավագանու 18.01.2022թ. թիվ 24 որոշմամբ ընդունված կարգով, նպատակ ունենալով մեղմացնել ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ուսման համար գանձվող վարձավճարի չափը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը `  

Համայնքի  Ավագանին                                    

ՈՐՈՇՈՒՄ  Է

1. Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ներում ուսման վարձերի գծով սահմանել հետևյալարտոնությունները.

1) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների ուսման վարձերի գծով սահմանել 100% արտոնություն;  

2) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց /հիմք ՀՀ ՊՆ տեղեկանք/ երեխաների, սոցիալապես անապահով ընտանիքների, միակողմանի  ծնողազուրկ երեխաների և նույն ընտանիքից միևնույն ժամանակ  երաժշտական դպրոց այցելող 3-րդ ու 4-րդ երեխաների համար ուսման վարձերի գծով սահմանել 50% արտոնություն:

3) Նույն ընտանիքից միևնույն ժամանակ  երաժշտական դպրոց այցելող 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ  երեխաների համար 100% արտոնություն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -23

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԱՓՈՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԵՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ

ԵՆՈՔՅԱՆ ՌՈՒԲԻԿ

ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՀԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ՊԱՏՈՒՐՅԱՆ ԷՄՄԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner