Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 153
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 մայիսի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 29.08.2006թ. թիվ 13-Ն հրամանի պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմում առկա են համայնքային ծառայության թափուր պաշտոններ, իսկ դրանց համալրումը անհրաժեշտ է համայնքի լիարժեք  աշխատանքային գործունեության համար

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1.  Վաղարշապատի համայնքապետարան իաշխատակազմում առկա համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացնել մրցույթներ, ըստ սույն որոշման հավելվածի:

2.  Ապահովել համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների հայտարարության հրապարակումը՝ բովանդակության մեջ ներառելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի հուլիսի 8-ի դրությամբ հրապարակված լիցենզիա ստացած և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկը:

3.  Սույն որոշումն ընդունելուց հետո երկօրյա ժամկետում համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների մասին պատշաճ տեղեկացնել ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմին:

4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
(88.07 Կբ)
(74.00 Կբ)
(64.00 Կբ)
(56.50 Կբ)
(60.50 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner