Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի և 39-րդ հոդվածի պահանջներով, և հիմք ընդունելով հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 33-ամյակի կապակցությամբ Արցախյան և 44-օրյա պատերազմներում զոհվածների հուշապուրակում, Զվարթնոց թաղամասի զինվորական պանթեոնում, Ոսկեհատ բնակավայրի զոհվածների հուշարձանին ծաղկեպսակ դնելու և ծաղիկներ խոնարհելու նպատակով․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Վաղարշապատ համայնքի 2025թ. բյուջեով նախատեսված համաքաղաքային միջոցառումների միջոցներից 165.0 հազ. դրամ փոխանցել փոխանցել ԱՁ Մանուկ Անդրեասյանի հաշվեհամարին` նրա հետ կնքած պայմանագրով ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: