Այսօր: Կիրակի, 19 Հունվարի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 հունվարի 2025 թ.

ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՆՆԱ ԻՆՋԻՐՂՈՒԼՅԱՆ ԲԱՂԴԱՍԱՐԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 80/24 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքիԹումանյան փողոցի թիվ 3 հասցեում «Աննա Ինջիրղուլյան Բաղդասարի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց համապատասխան թույլտվության բացօթյաառևտուրիրականացնելուվերաբերյալ, պարզեց, որ

«Աննա Ինջիրղուլյան Բաղդասարի» անհատ ձեռնարկատիրոջ / պետ.գրանցման համար՝ 99.1315506/2023-05-04, ՀՎՀՀ 49798677, հասցե՝ ք.Էջմիածին Արագածի զնգվ.,թիվ 12ա շենք, թիվ 30 բն., անձնագիր` AN0573627/ կողմիցՎաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 3 հասցեում կատարվել էՎարչականիրավախախտումներիվերաբերյալՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի169.16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանիաշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 18.12.2024թվականին կազմված թիվ ՄՄ-20 արձանագրության հիման վրա 2024 թվականի դեկտեմբերի 18-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի169.16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը,հրավիրել և անցկացրել է լսում, որի մասին «Աննա Ինջիրղուլյան Բաղդասարի» անհատ ձեռնարկատերը պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

1.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրմանբաժնի կողմից 18.12.2024 թվականինկազմված թիվ ՄՄ-20 արձանագրությունը և լուսանկարը:

2.Հանձնաժողովի 09.01.2025թ. թիվ 80/24 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները:

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

«Աննա Ինջիրղուլյան Բաղդասարի» անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքիԹումանյան փողոցի թիվ 3 հասցեում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուր:

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի հունվարի 9-ին հրավիրվել է լսում, որը հետաձգվել է «Աննա Ինջիրղուլյան Բաղդասարի» անհատ ձեռնարկատիրոձ կողմից ծանուցումը չստանալու պատճառով:

Այլ հերթի նշանակված լսումը հրավիրվել և անցկացվել է 2025 թվականի հունվարի 15-ին, իսկ ծանուցումը հրապարակվել ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում:

«Աննա Ինջիրղուլյան Բաղդասարի» անհատ ձեռնարկատերը, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված լինելով համայնքապետարանում հրավիրված  վարչական վարույթով իրականացվող նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացելվարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը`  առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով՝ առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` իրավաբանականանձանցևանհատձեռնարկատերերինհամայնքիվարչականտարածքում «Առևտրիևծառայություններիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքովսահմանված՝բացօթյաառևտրիկազմակերպմանթույլտվությանհամար:

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

 Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:

Այսինքն` «Աննա Ինջիրղուլյան Բաղդասարի» անհատ ձեռնարկատերը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքիԹումանյան փողոցի թիվ 3 հասցեում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է բացօթյաառեվտուր:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով,  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ և 32-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդկետով, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. «Աննա Ինջիրղուլյան Բաղդասարի» անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբնշանակելտուգանք՝առանց թույլտվության բացօթյաառևտուրիրականացնելու համար՝50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամի չափով՝առանցառևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավման:

2. Նախազգուշացնել «Աննա Ինջիրղուլյան Բաղդասարի» անհատ ձեռնարկատերին, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով՝ առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր  կատարումն  ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի  տեղեկագրերում հրատարակելու միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կարինե Եսայան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner