Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու 08.10.2024 թվականի թիվ 73-Լ որոշումը, Անահիտ Կոշկարյանի կողմից Վաղարշապատ համայնքի մշակութային բարօրությանն ուղղված, համայնքում ստեղծագործական և մշակութային գործունեություն ծավալելու համար
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Երաժիշտ, խմբավար Անահիտ Կոշկարյանին շնորհել <<Համայնքի ղեկավարի մեդալ>>:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: