Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 97/23 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Սբ.Մ.Մաշտոց փող., 110/11գ հասցեում հասցեում Ա/Ձ Ռաֆայել Խումարյանիկողմից Վաղարշապատ համայնքի տարածքումգտնվող առևտրիօբյեկտներումգնորդին (սպառողին) վաճառվածպատշաճորակիոչպարենայինապրանքներըօրենքովսահմանվածժամկետումևօրենքովսահմանվածդեպքերումչփոխարինելուև (կամ) հետչվերցնելուվերաբերյալ հարուցված վարչական վարույթը, պարզեց, որ
Ըստ ներկայացված բողոքի՝ Ռաֆայել Խումարյան անհատ ձեռնարկատերը(հասցե՝ Պետ.գրանցման համար՝ 264.77820 / 2012-03-16, ՀՎՀՀ՝ 20106743, հասցե՝ ք.Երևան, Դ.Անհաղթի, 4 շենք, թիվ 5 բն. և ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 110/11գ) օրենքովսահմանվածժամկետումևօրենքովսահմանվածդեպքում հետ չի վերցրելՎաղարշապատ համայնքի տարածքումգտնվող առևտրիօբյեկտումգնորդին (սպառողին) վաճառվածպատշաճորակիոչպարենայինապրանքը,խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 36-րդ մասով սահմանված պահանջները, ինչի կապակցությամբԽոյի համայնքապետարանից Վաղարշապատի համայնքապետարանին վերահասցեագրված Լիլիթ Գևորգի Հակոբյանի (գրանցման հասցե՝ Խոյ համայնք, Մրգաստան բնակավայր, 5-րդ փող., թիվ 23 տուն) 18.10.2023 թվականի թիվ 086-1933 դիմումի /համայնքապետարանի մտից 24.10.2023թ. թիվ 2877/ և կից նյութերի հիման վրա 2023 թվականի հոկտեմբերի 24-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի և նույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետությանօրենսգրքի158-րդ հոդվածի 36-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Վաղարշապատիհամայնքապետարանիվարչականիրավախախտմանդեպքերովհարուցվածվարչականվարույթիշրջանակներումլսումներիրականացնողհանձնաժողովը հրավիրել և անցկացրել է լսում Ռաֆայել Խումարյան անհատ ձեռնարկատիրոջ և Լիլիթ Գևորգի Հակոբյանի մասնակցությամբ։
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի 18.10.2023 թվականի թիվ 086-1933 գրությունը։
2. Լիլիթ Գևորգի Հակոբյանի 12.10.2023թ.-իդիմումը։
3. <<Ռոյալ>> խանութ սրահի վճարման կտրոնի կրկնօրինակը։
4. Հանձնաժողովի թիվ 97/23 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ 07.11.2023թ-ի թիվ 1 և 10.11.2023թ-ի թիվ 2 արձանագրությունները:
5. Լիլիթ Գևորգի Հակոբյանի բողոքից հրաժարվելու վերաբերյալ 14.11.2023թ.-իդիմումը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Ռաֆայել Խումարյան անհատ ձեռնարկատերըօրենքովսահմանվածժամկետումևօրենքովսահմանվածդեպքում հետ չի վերցրելՎաղարշապատ համայնքի տարածքումգտնվող առևտրիօբյեկտումգնորդին՝Լիլիթ Գևորգի Հակոբյանին վաճառվածպատշաճորակիոչպարենայինապրանքը /բաճկոն/, ինչի կապակցությամբ Լիլիթ Գևորգի Հակոբյանը դիմում-բողոք է ներկայացրել Խոյ համայնքի ղեկավարին, որը <<Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի հիմքով վերահասցեագրվել է Վաղարշապատի համայնքապետարան:
Նշվածփաստականհանգամանքներըհաշվիառնելով՝ 2023 թվականի հոկտեմբերի 24-ին Վաղարշապատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 նոյեմբերի 7-ին հրավիրվել է լսում, որը հետաձգվել էր Լիլիթ Գևորգի Հակոբյանի ծանուցումը պատշաճ ապահովելու պատճառաբանությամբ:
Վարչական վարույթի լսումների ժամանակ Ռաֆայել Խումարյան անհատ ձեռնարկատերը հայտարարել է, որ հաճախորդը 09.10.2013 թվականին ժամը 15։41 գնել է <<պիտջակը>>, հաջորդ օրը՝ 11.10.2023թ. մոտեցել է վերադարձնելու պիտջակը առանց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի բացակայության պատճառով վաճառողուհին ապրանքը հետ չի ընդունել, նշել է, որ բացի այդ, կասկածներ կան, որ <<պիտջակը>> նաև հագած, օգտագործածի տեսք է ունեցել։ Ռաֆայել Խումարյան անհատ ձեռնարկատերը հավելել է, որ դիմումին կից, գործում առկա հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը տրամադրել է իր կողմից, քանի որ տվյալ հաճախորդը զրպարտում էր, որ առևտրի սրահում իրեն կտրոն չի տրամադրվել։
Հիմք ընդունելով այն փաստը, որ Լիլիթ Հակոբյանը պատշաճ չէր ծանուցվել վարչական վարույթի վերաբերյալ, լսումները հետաձգվել և նշանակվել եբ 2023 թվականի նոյեմբերի 10-ին, իսկհրավիրված լսման ծանուցումը առձեռն հանձնվել է Լիլիթ Հակոբյանին :
10.11.2023 թվականին կայացած 2-րդ նիստի ժամանակ Ռաֆայել Խումարյան անհատ ձեռնարկատերը հայտնել է, որ պատրաստակամ է հետ վերցնել ապրանքը և վերադարձնել Լիլիթ Հակոբյանին ապրանքի դիմաց ստացված գումարը, հիմք ընդունելով վերագրյալը Լիլիթ Հակոբյանը նշել է, որ նման պարագայում գալիս է համաձայնության կողմի հետ և խնդրեց իր բողոքը թողնել անհետևանք:
14.11.2023թվականին Լիլիթ Գևորգի Հակոբյանի դիմում է ներկայացրել համայնքապետարան, որով հրաժարվել է վարչական վարույթի հիմք հանդիսացող բողոքից:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում առևտրի և հանրային սննդի ոլորտում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 36-րդ մասի համաձայն՝ առևտրի օբյեկտներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքները օրենքով սահմանված ժամկետում և օրենքով սահմանված դեպքերում չփոխարինելը և (կամ) հետ չվերցնելը և (կամ) հետ վերցնելուց և (կամ) փոխարինելուց հրաժարվելու մասին հայտարարություն փակցնելը՝ առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է, արդյոք, վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք, նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան, արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է, արդյոք, գույքային վնաս, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Համաձայն՝ <<Սպառողների իրավունքների պաշպանության մասին>> ՀՀ օրենքի 23 հոդվածի 1-ին կետի՝ սպառողնիրավունքունիփոխարինելպատշաճորակիոչպարենայինապրանքընմանօրինակ ապրանքով այն վաճառողի մոտ, ումից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ, բացառությամբ կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի>> մասին ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե` դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից։
Տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռաֆայել Խումարյան անհատ ձեռնարկատերը և Լիլիթ Գևորգի Հակոբյանը եկել են համաձայնության և հիմք ընդունելով Լիլիթ Գևորգի Հակոբյանի՝ բողոքից հրաժարվելու վերաբերյալ գրավոր դիմումը, գտնում եմ, որ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի>> մասին ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով սույն վարչական իրավախախտման վերաբերյալ գործը ենթակա է կարճման՝ դիմումից գրավոր ձևով հրաժարվելու հիմքով:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով <<Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 45-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով,<<Սպառողների իրավունքների պաշպանության մասին>> ՀՀ օրենքի 23 հոդվածի 1-ին կետի և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Ռաֆայել Խումարյան անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ 24.10.2023 թվականինհարուցված թիվ 97/23 վարչականվարույթըկարճել:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ վերադասության կարգով և/կամ ՀՀ վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով: