Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ, 28-րդ կետերի և 57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.3-րդ մասի «Արմավիրի մարզի համայնքներն ու բնակավայրերը» ցանկի 2-րդ կետը և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Անվանափոխել «էջմիածին քաղաքի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկը Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի:
2. Հաստատել նոր խմբագրությամբ Վաղարշապատի համայնքապետարանի «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի կանոնադրությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջէ մտնում ընդունման պահից: |