Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի  6-րդ մասի և 57-րդ հոդվածի 2-րդ մասի  պահանջներով. 
Համայնքի  ավագանին 
  
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի 2024 թվականի ապրիլի 17-ի հերթական երրորդ նիստի օրակարգը՝ համաձայն հավելվածի: 
2. Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  |