13.08.25
Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ թիվ 7 «Զվարթնոց » մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հերթապահ դաստիարակի թափուր պաշտոնի համար
|
Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ թիվ 7 «Զվարթնոց » մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հերթապահ դաստիարակի (0.59 միավոր դրույքաչափ) թափուր պաշտոնի համար: Մրցույթին մասնակցելու համար ըստ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի 17 փետրվարի 2022 թ. թիվ 08-Ն հրամանի անհրաժեշտ է ներկայացնել 12-րդ կետով սահմանված հետևյալ փաստաթղթերը1) դիմում (Ձև 1)2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)3) անձը հաստատող փաստաթուղթ.4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).5) ինքնակենսագրություն (Ձև 4).6) մեկ լուսանկար` 3x4 չափի.7) այլ ...
Մանրամասն |
|
12.08.25
Երիտասարդության միջազգային օրվա շրջանակներում Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպեց համայնքի երիտասարդների հետ
|
Երիտասարդության միջազգային օրվա շրջանակներում Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հանդիպեց համայնքի երիտասարդների հետ։ Հանդիպումն անցկացվեց հարցուպատասխան ձևաչափով, որի ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երիտասարդության ակտիվ մասնակցության, համայնքային ծրագրերում ներգրավվածության և նոր գաղափարների իրագործման հնարավորությունները։ Արգիշտի Մեխակյանը շնորհավորեց բոլոր երիտասարդներին տոնի առթիվ՝ ընդգծելով նրանց կարևոր դերը համայնքի զարգացման և առաջընթացի գործում։ Նա հավաստիացրեց, որ համայնքապետարանը մշտապես պատրաստ է աջակցել երիտասարդական նախաձեռնություններին ...
Մանրամասն |
|
12.08.25
Վոլեյբոլի բաց առաջնություն՝ համայնքի երիտասարդական կառույցների մասնակցությամբ
|
Օգոստոսի 12-ին նշվում է Երիտասարդության միջազգային օրը, որի շրջանակներում Վաղարշապատ համայնքում տեղի ունեցավ վոլեյբոլի բաց առաջնություն՝ համայնքի երիտասարդական կառույցների մասնակցությամբ։ Միջոցառումը համախմբեց ակտիվ և նպատակասլաց երիտասարդներին՝ ստեղծելով առողջ մրցակցության և ընկերական շփման հարթակ։ Արդյունքները հետևյալն են.1-ին տեղ – Վաղարշապատ համայնքի մանկապատանեկան մարզադպրոց2-րդ տեղ – «Level» կրթական կենտրոն3-րդ տեղ – Վաղարշապատի երիտասարդական միությունՇնորհավորում ենք հաղթողներին և բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության ու հաղթական ոգու համար։ Այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն զարգացնում են երիտասարդության կարողությունները, այլև նպաստում են համայնքի ...
Մանրամասն |
|
12.08.25
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ
|
Սիրելի՛ երիտասարդներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս տոնն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու մեր երիտասարդ սերնդի ներուժը, ստեղծագործ միտքը և անսպառ եռանդը։ Այն խորհրդանիշ է նոր սկսված ուղիների, մեծ երազանքների և ապագայի հանդեպ հավատքի։ Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ երիտասարդությունն ուժ է, որը կարող է փոխել համայնքի, երկրի և նույնիսկ ամբողջ աշխարհի պատմությունը։ Մեր համայնքը հպարտ է իր երիտասարդներով, ովքեր չեն վախենում մտածել մեծ, ստեղծել նոր և անել ավելին, քան հնարավոր է թվում։ Դուք ձեր ձգտումներով, ստեղծարար գաղափարներով և նախաձեռնողականությամբ լցնում եք մեր համայնքի կյանքն աշխուժությամբ ու շարժումով։ Ձեր ձեռքերում է այն ուժը, ...
Մանրամասն |
|
11.08.25
Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ նիստ
|
Այսօր Վաղարշապատի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ նիստը, որը վարեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։ Նիստի ընթացքում քննարկվեցին համայնքային նշանակության մի շարք հարցեր, որոնք ուղղված են համայնքի զարգացմանն ու բարելավմանը։ Ավագանու անդամները համապարփակ քննարկեցին օրակարգային հարցերը և ընդունեցին համապատասխան որոշումներ։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց ավագանու անդամներին ակտիվ մասնակցության և համայնքի շահերի պաշտպանության համար։
|
|
11.08.25
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն համայնքապետարանում հյուրընկալեց մեդալակիր մարզիկներին
|
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն այսօր համայնքապետարանում հյուրընկալեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Ջանես Նազարյանին, բռնցքամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գագիկ Հարությունյանին, ինչպես նաև նրանց նվիրյալ մարզիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզական ձեռքբերումները, առաջիկա ծրագրերն ու հաջողության պատմությունները։ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն հայտնեց մեր մարզիկներին և մարզիչներին՝ միջազգային ասպարեզում Հայաստանի և Վաղարշապատի անունը պատվով ներկայացնելու համար։ Մեր մարզիկների հաղթանակները մեր համայնքի հպարտությունն են և ապագա սերունդների ոգեշնչումը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |