Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.11.24 Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն այցելել է «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն
Կենտրոնի սաները պատրաստել էին հաշվետու աշխատանք համայնքում առկա բնապահպանական խնդիրների վերաբերյալ, առանձնացրել լուծման հնարավոր ելքեր։Խնդիրներն առավել մանրամասն ուսումնասիրելու համար կենտրոնի սաները համայնքի տարբեր հատվածներում իրականացրել էին սոցիալական հարցումներ, այցելել համայնքապետարանի համապատասխան բաժիններ, զրուցել աշխատակիցների հետ, կատարել նախնական հետազոտություններ։Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը եւ խորհրդական Մարիամ Պողոսյանը վերահաստատեցին համայնքապետարանի պատրաստակամությունը՝ մշտապես բաց համագործակցելու, հնարավոր աջակցությունը ցուցաբերելու կենտրոնի գործունեության առավել ընդլայնմանը։ Համայնքի ղեկավարը կրկին ընդգծեց երիտասարդական ներուժի ազդեցության մեծացման կարեւորությունը ... Մանրամասն
11.11.24 Թիվ 2 «Շուշան» մանկապարտեզը նշեց հիմնադրման 60-ամյակը

Հոբելյանական օրը միավորել էր պարտեզի բոլոր սերունդներին: Ավագ աշխատակիցներին եւ հյուրերին դիմավորեցին պարտեզի ամենակրտսեր անդամները՝ մանկապարտեզի մասին հուշերով հագեցած գեղեցիկ միջոցառմամբ:
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, համայնքապետարանի Կրթության եւ մշակույթի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը եւ մանկապարտեզի տնօրեն Թամարա Ճուղուրյանը խոսեցին պարտեզի պամության եւ գալիք օրերի, նախադպրոցական ոլորտում կատարվող աշխատանքների մասին:
Այժմ «Շուշան» մանկապարտեզն ունի 180 սան:

05.11.24 Հանդիպում ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի եւ Կորդոբայում Հայաստանի պատվավոր հյուպատոսի հետ
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին եւ Կորդոբայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Խուան Կարլոս Մերդինյանին: Հանդիպման առանցքային թեման եղել է Էջմիածնի եւ Կորդոբայի միջեւ քույր քաղաքների համագործակցության ձեւավորումը: Ողջունելով հյուրերին՝ տիկին Դիանա Գասպարյանը խոսել է քույր քաղաքների ընտրության, առկա համագործակցությունների մասին: «Մենք այժմ վարում ենք քույր քաղաքների աշխարհագրությունն ընդլայնելու քաղաքականություն եւ մշտապես մեծ կարեւորություն ենք տալիս քաղաքների նմանություններին: Կորդոբան հայտնի է որպես «Զանգերի քաղաք»՝ շնորհիվ իր եկեղեցիների եւ մշակույթի: Նաեւ հայ համայնքի ... Մանրամասն
25.10.24 Հանդիպում «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության պատվիրակության հետ
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը հանդիպել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության պատվիրակությանը: Համայնքի ղեկավարի փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանն այսօր ընդունել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի ղեկավար Շեյն Քուինի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր: «ԴեաԼոԳ»-ը կրթական ծրագրի է, որի շրջանակում Հայաստանի 10 համայնքներում գործող 34 դպրոցների հետ դպրոց-համայնք կապի ամրապնդման նպատակով իրականացվում են տարաբնույթ ծրագրեր՝ դպրոցի կառավարմանը, արտադպրոցական և քաղաքացիական կրթություններին և այլ թեմաներին առնչվող։ Մեր համայնքից ծրագրի մասնակից ... Մանրամասն
20.10.24 «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի պարգեւատրման արարողությունը
Կոմիտասի անվան կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի պարգեւատրման արարողությունը: Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարը, որին մասնակցեցին 3 տարիքային խմբեր եւ առանձին գործող աթլետների խումբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգեւատրեց ամենատարեց մասնակիցներին, 18-40 տարեկան տղամարդկանց խմբի մրցանակակիրներին, անդրադարձավ մրցաշարի ձեւաչափի փոփոխություններին եւ ընդգրկվածությանը: ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը խոսեց այս տարվա մրցաշարի այլազգայի մասնակիցների մեծ քանակի մասին` անդրադառնալով հետագայում մրցաշարին միջազգային բնույթ հաղորդելու հեռանկարին: ... Մանրամասն
10.10.24 Էջմիածնի 2709-ամյակի միջոցառումները
Հոկտեմբերի 8-ին Էջմիածինը նշեց հիմնադրման 2709-ամյակը: Տոնական օրվա համար նախատեսված էին բազմաբնույթ միջոցառումներ: Օրը մեկնարկեց ծաղկեդրում կատարելով եւ հարգանքի տուրք մատուցելով մեր հերոս զավակների հիշատակին: Պաշտոնական հատվածում տեղի ունեցավ համայնքի ավագանու հանդիսավոր նիստը եւ մեր մարզիկների պարգեւատրման արարողությունը: Ավագանու նիստում որոշում է կայացվել Վաղարշապատ համայնքի «Համայնքի ղեկավարի մեդալ»-ի ձեւը եւ շնորհման կարգը սահմանելու մասին: Հանդիսավոր նիստին հաջորդել է անցնող տարվա ընթացքում միջազգային եւ հանրապետական մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած մեր համայնքի մարզիկների եւ մարզիչների պարգեւատրման արարողությունը: Արարողության ավարտին Վաղարշ արքան հյուրերին ուղեկցել ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանոը նիստեր
առցանց հեռարձակում 10.09.2024
առցանց հեռարձակում 14.08.2024
ավագանու նիստի առցանց հեռարձակում 19.10.2024
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner