Այսօր: Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 284
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.09.25 Մասնակցային բյուջետավորման առաջարկվող ծրագրերի ընդունումը բաց է
Սիրելի՛ քաղաքացիներ Վաղարշապատի համայնքապետարանը մեկնարկում է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը։ Սա Ձեր հնարավորությունն է՝ ներկայացնելու գաղափարներ, որոնք կարող են կյանքի կոչվել մեր համայնքում։ Ոլորտներ՝ Բնապահպանություն Երիտասարդություն  Բակային տարածքների բարեկարգումԻ՞նչ պետք է իմանալ․Առաջարկը պետք է իրականացվի Վաղարշապատ համայնքի տարածքում։Պետք է լինի տեխնիկապես իրագործելի։Նախահաշվային արժեքը չպետք է գերազանցի սահմանված 5 մլն դրամը։Հայտերի ընդունման ժամկետներ՝Սկիզբ – սեպտեմբերի 1Վերջնաժամկետ – սեպտեմբերի 7Ձեր ծրագրային առաջարկը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/v9GYAVjE9EYdz52QՄիացե՛ք և դարձրեք մեր համայնքն ... Մանրամասն
01.09.25 Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ
Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և համայնքի բնակիչներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ։ Համախմբելով բոլորիս՝ այս օրը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կրթությունը մեր պետության հզորացման, մեր համայնքի զարգացման և մեր ժողովրդի լուսավոր ապագայի հիմքն է։ Սիրելի՛ առաջին դասարանցիներ, ձեր առաջին քայլերը դեպի գիտելիք ձեր կյանքի ամենակարևոր սկիզբն են։ Թող դպրոցը դառնա ձեր երկրորդ տունը՝ լի բարեկամությամբ, հետաքրքրությամբ ու ջերմությամբ։ Թող դասագրքերը բացեն ձեր առաջ անսահման աշխարհներ, իսկ ուսուցիչները լինեն ձեր վստահելի ուղեկիցները այդ ճանապարհին։ Սիրելի՛ ավագ դասարանների աշակերտներ, դուք արդեն գիտելիքի և փորձառության ճանապարհին ձեռք ... Մանրամասն
29.08.25 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետի պարտականությունները կատարող Բարսեղ Նիկողոսյանն ու Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը այցելել են Վաղարշապատ համայնքի մի շարք շինհրապարակներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետի պարտականությունները կատարող Բարսեղ Նիկողոսյանն ու Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել են Վաղարշապատ համայնքի մի շարք շինհրապարակներ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին ու գնահատելու դրանց արդյունավետությունն ու որակը։ Շրջայցը մեկնարկել է Զվարթնոց թաղամասի Արագած 2-րդ զանգվածում, մասնավորապես՝ 1/1, 7 և 8 բազմաբնակարան շենքերի բակերից։ Այստեղ արդեն իսկ ընթանում են բակային տարածքների բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքներ, որը կապահովի անվտանգ և հարմարավետ պայմաններ բնակիչների համար։ Այնուհետև ... Մանրամասն
29.08.25 Հանդիսավորությամբ բացվեց նորաստեղծ «Աիդա» մանկապարտեզը
Էջմիածնի Զվարթնոց թաղամասում մեծ ու կարևոր տոն էր՝ հանդիսավորությամբ բացվեց նորաստեղծ «Աիդա» մանկապարտեզը։ Միջոցառմանը ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետի պարտականությունները կատարող Բարսեղ Նիկողոսյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, համայնքի ավագանու անդամներ, ծնողներ ու հյուրեր, ինչպես նաև ռուսաստանաբնակ բարերար Գոռ Սահակյանը, որի ջանքերով ու անմնացորդ նվիրվածությամբ էլ կյանքի է կոչվել այս նախաձեռնությունը։ Վաղարշապատ համայնքի զարգացման գործում մեծ ներդրումների, համայնքի բնակիչների բարեկեցությանը միտված գործունեության և ի շահ Վաղարշապատ համայնքի ... Մանրամասն
28.08.25 Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը անցկացրեց քաղաքացիների ընդունելություն
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը հերթական անգամ անցկացրեց քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում բնակիչները ներկայացրեցին իրենց խնդիրներն ու առաջարկները, որոնք վերաբերում էին սոցիալական, համայնքային ենթակառուցվածքների, բարեկարգման և առօրյա կենցաղային հարցերին։ Ղեկավարը լսեց յուրաքանչյուր քաղաքացու, արձանագրեց ներկայացված խնդիրներն ու համապատասխան հանձնարարականներ տվեց համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներին՝ ապահովելու դրանց ուսումնասիրությունն ու լուծման հնարավոր ուղիների մշակումը։ Վաղարշապատի համայնքապետարանը շարունակում է հետևողականորեն իրականացնել քաղաքացիների ընդունելություններ՝ նպատակ ունենալով ապահովել բնակչության և տեղական ինքնակառավարման ... Մանրամասն
28.08.25 Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շրջայց կատարեց Սասունցի Դավիթ թաղամասում
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ շրջայց կատարեց Սասունցի Դավիթ թաղամասում։ Շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարի պաշտոնակատարը տեղում ծանոթացավ առկա խնդիրներին, լսեց բնակիչների առաջարկներն ու բարձրացված հարցերը։ Նշված խնդիրները գույքագրվեցին՝ դրանց լուծման հնարավոր ուղիները նախանշելու նպատակով։ Այցելությունները կլինեն շարունակական՝ հնարավորություն տալով փուլ առ փուլ ուսումնասիրել թաղամասերում և բակերում առկա խնդիրները և գտնել դրանց արդյունավետ լուծումներ՝ համայնքապետարանի և բնակիչների համատեղ աշխատանքի շնորհիվ։ Շնորհակալություն Սասունցի Դավիթ թաղամասի բնակիչներին ակտիվ ներգրավվածության և համագործակցության համար։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու նիստի առցանց հեռարձակում.30.04.2025
Ավագանու նիստի արցանց հեռարձակում. 20.05.2025
Ավագանու արտահերթ նիստ․ 11․08․2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 16.01.2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 28.02.2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner