Այսօր: Հինգշաբթի, 21 Օգոստոսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 318
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.08.25 Իրազեկում

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի № 572-Ն որոշման 2025 թվականի ապրիլի 24-ի փոփոխության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կարող են ստանալ բջջային ID SIM քարտ (mID):

21.08.25 Իրազեկում

Հարգելի քաղաքացիներ, «ԱԳՐՈ-ԼԱՅՖ» ՍՊԸ-ն հանդիսանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ խոշոր ֆերմերների, ՌԴ մի շարք առաջատար գիտական կենտրոնների, սերմնակայանների, սերմնաբուծարանների գործընկերը և առաջարկում է բարձրակարգ ու լաբորատոր փորձարկումներն անցած հավաստագրված, ախտահանված, 50կգ պարկերով Աշնանացան ցորենի և գարու էլիտար վերարտադրության սերմեր: Կից Ձեզ ենք ներկայացնում 2025թ-ի աշնանացան սերմերի առաջարկվող տեսականին, սորտերը և արժեքները:

20.08.25 Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը այցելեց Վաղարշապատի համայնքապետարանի «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը ոլորտային պատասխանատուների հետ միասին այցելեց Վաղարշապատի համայնքապետարանի «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ։ Այցի նպատակն էր ծանոթանալ դպրոցի առօրյային, ուսումնամարզական գործընթացին, ինչպես նաև քննարկել կրթահամալիրում առկա պայմանները և զարգացման հնարավոր ուղղությունները։ Մարզադպրոցի պատասխանատուները ներկայացրել են հաստատության գործունեությունը, սովորողների թվաքանակը, մարզաձևերը և դպրոցում առկա հիմնական խնդիրները։ Արգիշտի Մեխակյանը կարևորել է համայնքում մանկապատանեկան սպորտի դերը՝ նշելով, որ առողջ և ակտիվ սերունդը համայնքի զարգացման հիմնասյուներից մեկն է։ Քննարկվել են նաև ենթակառուցվածքային և կազմակերպչական ... Մանրամասն
19.08.25 Լվացվում և ախտահանվում են գործող աղբամանները
Էջմիածնում այս օրերին իրականացվում են աղբահանության համակարգի բարելավման և քաղաքային միջավայրի ավելի մաքուր ու հարմարավետ դարձնելու նպատակով մի շարք աշխատանքներ։Լվացվում և ախտահանվում են գործող աղբամանները՝ ապահովելով սանիտարական նորմերի պահպանումը։Վնասված և շարքից դուրս եկած աղբամանները փոխարինվում են նորերով։Քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվում են լրացուցիչ աղբամաններ՝ բնակիչների և հյուրերի համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելու համար։Այս նախաձեռնության նպատակն է նվազեցնել հակասանիտարական երևույթները, բարձրացնել քաղաքային միջավայրի մաքրության մակարդակը և բոլորիս համար ստեղծել ավելի հաճելի ու առողջ միջավայր։ Էջմիածինը բոլորիս տունն է և մաքուր ու գեղեցիկ քաղաք ունենալը հնարավոր է միայն ... Մանրամասն
18.08.25 Ընթացքի մեջ են Մ. Խորենացի փողոցի ասֆալտապատման աշխատանքները
Շարունակվում են Էջմիածին քաղաքի Մ. Խորենացի փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Աշխատանքներն ընթանում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ ՀՀ կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ՝ 70%/30% հարաբերակցությամբ, որի ընդհանուր արժեքը կազմում է 636,450,000 ՀՀ դրամ։ Նշենք, որ աշխատանքների մեկնարկին արդեն իսկ լուծվել է տարածքի կոյուղու խնդիրը, իրականացվել են ներտնային միացումներ։
17.08.25 Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Հունգարիայում իր աշխատանքային այցի վերջին օրը այցելել է Enying Kaboka Lovastanya ճամբար
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Հունգարիայում իր աշխատանքային այցի վերջին օրը այցելել է Enying Kaboka Lovastanya ճամբար։ Այցին նրան ուղեկցում էին Բուդապեշտի հայ ինքնավարության նախագահ Արմեն Մանուկյանը, Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Հակոբյանը և Սեյկեշֆեհեյրվարի հայ ինքնավարության պատվո հյուպատոս Գեյզա Աբգարովիչը։ Ճամբարում հավաքվել էին Հունգարիայի տարբեր համայնքներից ժամանած շուրջ 55 հայ երեխաներ՝ 7-ից 17 տարեկան։ Մանկավարժների և կազմակերպիչների ջանքերով երեխաների համար անցկացվում են ազգային մշակութային ծրագրեր, որտեղ նրանք հնարավորություն ունեն ավելի խորապես ճանաչելու հայկական պատմությունն ու մշակույթը, սովորելու ազգային երգ ու պար, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու արտահերթ նիստ
Ավագանու նիստի առցանց հեռարձակում.30.04.2025
Ավագանու նիստի արցանց հեռարձակում. 20.05.2025
Ավագանու արտահերթ նիստ․ 11․08․2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 16.01.2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 28.02.2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner