05.07.25
Վաղարշապատ համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
|
Հարգելի՛ հայրենակիցներ,Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության հիմնարար տոներից մեկը՝ Սահմանադրության օրը։ 30 տարի առաջ հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց նորանկախ Հայաստանի Մայր օրենքը։Սա այն օրն է, երբ առանձնահատուկ կերպով ենք արժեւորում մեր պետականության հիմքը՝ Մայր Օրենքը, որն ամրագրում է Հայաստանի Հանրապետության ինքնությունը որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն։Սահմանադրությունը չի հանդիսանում պարզապես իրավական փաստաթուղթ։ Այն մեր հավաքական կամքի, պատմական փորձառության ու արժեհամակարգի արտահայտումն է։ Մայր օրենքն է սահմանում մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, երաշխավորում գաղափարախոսական բազմակարծությունները որպես ...
Մանրամասն |
|
29.06.25
ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը եւ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը հանդիպում են ունեցել Վաղարշապատում
|
ՀՀ ԱԺ պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը եւ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը հանդիպել են Վաղարշապատ եւ Խոյ համայնքների աշխատակազմերի անդամներին։ Մեկնարկել են «ՀՀ վարչատարածքային բաժանմանմասին» օրենքում փոփոխություն կատարելու և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի հանրային քննարկումները։Հանդիպումների ընթացքում պաշտոնատար անձինք ներկայացրել են նախաձեռնության նպատակն ու նախատեսվող փոփոխությունների ընդհանուր բովանդակությունը։ Հարցուպատասխանի ձեւաչափով անդրադարձ է կատարվել Խոյ եւ Վաղարշապատ համայնքների ...
Մանրամասն |
|
24.06.25
Ընթացքի մեջ են Զվարթնոց թաղամասից դեպի Ոսկեհատ գյուղ եւ Արարատի մարզ 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները
|
ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի եւ այլ պատասխանատուների հետ դիտարկել են ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքը, առաջիկա փուլերը։ Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա հոկտեմբերին։
|
|
19.06.25
Համայնքապետարանի ենթակայության չորս մանկապարտեզներում ընթացքի մեջ են նորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ
|
Համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանը, համայնքապետարանի Կրթության եւ մշակույթի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը շրջայց են կատարել մանակապարտեզներում, ծանոթացել աշխատանքների ներկա փուլին։ Թիվ 1 «Հասմիկ» մանակապարտեզում մի խմբասենյակ նորոգվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շնորհիվ։ Թիվ 2 «Շուշան» մանկաապարտեզի շինաշխատանքները կատարվում են Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի հետ համատեղ։ Երկու մանակապարտեզների նորոգվող խմբասենյակները նախկինում եղել են չշահագործվող մասնաշենքերում։Թիվ 4 «Ձնծաղիկ» եւ թիվ 6 «Արեւիկ» մանկապարտեզները հիմնանորգվում են ՀՀ Կառավարության ...
Մանրամասն |
|
18.06.25
Հիմնանորոգման շինարարական ծրագրով այս պահին ընթացքի մեջ են Խորենացի փողոցի անձրեւաջրերի հեռացման հեղեղատար կոյուղու վերակառուցման աշխատանքները
|
Տասնամյակներ շարունակ չփոխված, արդեն ժանգոտված խողովակները, որոնք ենթարկվել էին կորոզիայի եւ խցանման պատճառով չէին ապահովում բավարար ջրահեռացում, այսօր փոխվում են նոր խողովակներով։ Աշխատանքները կատարվում են համայնքապետարանի եւ «Վեոլիա Ջուր» ընկերության համագործակցությամբ․ Անհրաժեշտ շինարարական նյութերը տրամադրել է ընկերությունը, աշխատանքների մնացյալ մասը կատարվում է համայնքապետարանի միջոցներով։ Տարվող աշխատանքների պատճառով Խորենացի փողոցը մասնակի փակ է:
|
|
13.06.25
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը աշխատանքային շրջայց է կատարել համայնքում
|
Համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանի, համայնքապետարանի եւ շինաշխատանքներն իրականացնող պատասխանատու աշխատակիցների ուղեկցությամբ մարզպետը շրջել է Արամ Մանուկյան թաղամասում, Տերյան փողոցում, այցելել թիվ 11 հիմնական դպրոցի շինհրապարակ։Մարզպետը հետեւել է պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի եւ պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքին։Պարոն Արգիշտի Մեխակյանը ծանոթացել է Արամ Մանուկյան թաղամասում ավարտված եւ Տերյան փողոցում ընթացքի մեջ գտնվող հիմնանորոգման աշխատանքներին:Շրջայց է կատարվել նաեւ Վահան Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցի շինարարական հրապարակում։Դպրոցը հիմնանորոգվում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |