Այսօր: Կիրակի, 29 Հունիսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.06.25 Ընթացքի մեջ են Զվարթնոց թաղամասից դեպի Ոսկեհատ գյուղ եւ Արարատի մարզ 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները
ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի եւ այլ պատասխանատուների հետ դիտարկել են ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքը, առաջիկա փուլերը։
Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա հոկտեմբերին։
19.06.25 Համայնքապետարանի ենթակայության չորս մանկապարտեզներում ընթացքի մեջ են նորոգման եւ հիմնանորոգման աշխատանքներ
Համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանը, համայնքապետարանի Կրթության եւ մշակույթի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը շրջայց են կատարել մանակապարտեզներում, ծանոթացել աշխատանքների ներկա փուլին։ Թիվ 1 «Հասմիկ» մանակապարտեզում մի խմբասենյակ նորոգվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շնորհիվ։ Թիվ 2 «Շուշան» մանկաապարտեզի շինաշխատանքները կատարվում են Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի հետ համատեղ։ Երկու մանակապարտեզների նորոգվող խմբասենյակները նախկինում եղել են չշահագործվող մասնաշենքերում։Թիվ 4 «Ձնծաղիկ» եւ թիվ 6 «Արեւիկ» մանկապարտեզները հիմնանորգվում են ՀՀ Կառավարության ... Մանրամասն
18.06.25 Հիմնանորոգման շինարարական ծրագրով այս պահին ընթացքի մեջ են Խորենացի փողոցի անձրեւաջրերի հեռացման հեղեղատար կոյուղու վերակառուցման աշխատանքները
Տասնամյակներ շարունակ չփոխված, արդեն ժանգոտված խողովակները, որոնք ենթարկվել էին կորոզիայի եւ խցանման պատճառով չէին ապահովում բավարար ջրահեռացում, այսօր փոխվում են նոր խողովակներով։
 Աշխատանքները կատարվում են համայնքապետարանի եւ «Վեոլիա Ջուր» ընկերության համագործակցությամբ․ Անհրաժեշտ շինարարական նյութերը տրամադրել է ընկերությունը, աշխատանքների մնացյալ մասը կատարվում է համայնքապետարանի միջոցներով։
 Տարվող աշխատանքների պատճառով Խորենացի փողոցը մասնակի փակ է:
13.06.25 Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը աշխատանքային շրջայց է կատարել համայնքում
Համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի, համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանի, համայնքապետարանի եւ շինաշխատանքներն իրականացնող պատասխանատու աշխատակիցների ուղեկցությամբ մարզպետը շրջել է Արամ Մանուկյան թաղամասում, Տերյան փողոցում, այցելել թիվ 11 հիմնական դպրոցի շինհրապարակ։Մարզպետը հետեւել է պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի եւ պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքին։Պարոն Արգիշտի Մեխակյանը ծանոթացել է Արամ Մանուկյան թաղամասում ավարտված եւ Տերյան փողոցում ընթացքի մեջ գտնվող հիմնանորոգման աշխատանքներին:Շրջայց է կատարվել նաեւ Վահան Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցի շինարարական հրապարակում։Դպրոցը հիմնանորոգվում ... Մանրամասն
05.06.25 Մասնակցություն Էջմիածնի քույր քաղաք Դաուգավպիլիսի օրվան նվիրված միջոցառումներին
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը եւ համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետ Կարինե Եսայանը պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցել են Էջմիածնի քույր քաղաք Դաուգավպիլսի հիմնադրման 750-ամյակին նվիրված միջոցառումներին։  Լատվիայի Հանրապետության Դաուգավպիլս քաղաքը Էջմիածնի քույր քաղաքն է, եւ այս տոնական օրերն առիթ էին մեկ անգամ եւս ամրապնդելու մեր համայնքների միջեւ եղբայրական կապերը, բացահայտելու համագործակցության նոր հեռանկարներ եւ վերարժեւորելու մշակութային փոխգործակցության կարեւորությունը։Միջոցառումների շրջանակներում տեղի են ունեցել մի շարք բազմակողմ հանդիպումներ եւ երկկողմ առանձնազրույցներ, որոնց ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել են Էջմիածնի պատմամշակութային ... Մանրամասն
04.06.25 Համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզներում տեղի ունեցան ավարտական հանդեսները

Մանկապարտեզում ձեռք բերած տարիքին համապատասխան գիտելիքների պաշարով հարսատացած  երեխաները հրաժեշտ տվեցին մանկապարտեզներին՝ միջոցառումներով, որը վերջին քննությունն էր ինչպես փոքրիկների, այնպես էլ դաստիարակների համար՝  ծնողներին ներկայացնելու տարիների աշխատանքի վերջնարդյունքը:
  Կազմակերպվել էին տարաբնույթ բեմականացումներ՝ հագեցած երգով, պարով, թատերական ելույթներով: 
  Այս տարի մանկապարտեզն ավարտել է 386 երեխա:
  Բարի երթ ենք մաղթում մեր փոքրիկներին:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանունիստեր 2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում.30.04.2025
Ավագանու նիստի արցանց հեռարձակում. 20.05.2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 16.01.2025
Ավագանու նիստի առցանց հեռարձակում. 28.02.2025
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner