21.08.25
Իրազեկում
|
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի № 572-Ն որոշման 2025 թվականի ապրիլի 24-ի փոփոխության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կարող են ստանալ բջջային ID SIM քարտ (mID):
|
|
21.08.25
Իրազեկում
|
Հարգելի քաղաքացիներ, «ԱԳՐՈ-ԼԱՅՖ» ՍՊԸ-ն հանդիսանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ խոշոր ֆերմերների, ՌԴ մի շարք առաջատար գիտական կենտրոնների, սերմնակայանների, սերմնաբուծարանների գործընկերը և առաջարկում է բարձրակարգ ու լաբորատոր փորձարկումներն անցած հավաստագրված, ախտահանված, 50կգ պարկերով Աշնանացան ցորենի և գարու էլիտար վերարտադրության սերմեր: Կից Ձեզ ենք ներկայացնում 2025թ-ի աշնանացան սերմերի առաջարկվող տեսականին, սորտերը և արժեքները:
|
|
20.08.25
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը այցելեց Վաղարշապատի համայնքապետարանի «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ
|
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը ոլորտային պատասխանատուների հետ միասին այցելեց Վաղարշապատի համայնքապետարանի «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ։ Այցի նպատակն էր ծանոթանալ դպրոցի առօրյային, ուսումնամարզական գործընթացին, ինչպես նաև քննարկել կրթահամալիրում առկա պայմանները և զարգացման հնարավոր ուղղությունները։ Մարզադպրոցի պատասխանատուները ներկայացրել են հաստատության գործունեությունը, սովորողների թվաքանակը, մարզաձևերը և դպրոցում առկա հիմնական խնդիրները։ Արգիշտի Մեխակյանը կարևորել է համայնքում մանկապատանեկան սպորտի դերը՝ նշելով, որ առողջ և ակտիվ սերունդը համայնքի զարգացման հիմնասյուներից մեկն է։ Քննարկվել են նաև ենթակառուցվածքային և կազմակերպչական ...
Մանրամասն |
|
19.08.25
Լվացվում և ախտահանվում են գործող աղբամանները
|
Էջմիածնում այս օրերին իրականացվում են աղբահանության համակարգի բարելավման և քաղաքային միջավայրի ավելի մաքուր ու հարմարավետ դարձնելու նպատակով մի շարք աշխատանքներ։Լվացվում և ախտահանվում են գործող աղբամանները՝ ապահովելով սանիտարական նորմերի պահպանումը։Վնասված և շարքից դուրս եկած աղբամանները փոխարինվում են նորերով։Քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվում են լրացուցիչ աղբամաններ՝ բնակիչների և հյուրերի համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելու համար։Այս նախաձեռնության նպատակն է նվազեցնել հակասանիտարական երևույթները, բարձրացնել քաղաքային միջավայրի մաքրության մակարդակը և բոլորիս համար ստեղծել ավելի հաճելի ու առողջ միջավայր։ Էջմիածինը բոլորիս տունն է և մաքուր ու գեղեցիկ քաղաք ունենալը հնարավոր է միայն ...
Մանրամասն |
|
18.08.25
Ընթացքի մեջ են Մ. Խորենացի փողոցի ասֆալտապատման աշխատանքները
|
Շարունակվում են Էջմիածին քաղաքի Մ. Խորենացի փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Աշխատանքներն ընթանում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ ՀՀ կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ՝ 70%/30% հարաբերակցությամբ, որի ընդհանուր արժեքը կազմում է 636,450,000 ՀՀ դրամ։ Նշենք, որ աշխատանքների մեկնարկին արդեն իսկ լուծվել է տարածքի կոյուղու խնդիրը, իրականացվել են ներտնային միացումներ։
|
|
17.08.25
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Հունգարիայում իր աշխատանքային այցի վերջին օրը այցելել է Enying Kaboka Lovastanya ճամբար
|
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Հունգարիայում իր աշխատանքային այցի վերջին օրը այցելել է Enying Kaboka Lovastanya ճամբար։ Այցին նրան ուղեկցում էին Բուդապեշտի հայ ինքնավարության նախագահ Արմեն Մանուկյանը, Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Հակոբյանը և Սեյկեշֆեհեյրվարի հայ ինքնավարության պատվո հյուպատոս Գեյզա Աբգարովիչը։ Ճամբարում հավաքվել էին Հունգարիայի տարբեր համայնքներից ժամանած շուրջ 55 հայ երեխաներ՝ 7-ից 17 տարեկան։ Մանկավարժների և կազմակերպիչների ջանքերով երեխաների համար անցկացվում են ազգային մշակութային ծրագրեր, որտեղ նրանք հնարավորություն ունեն ավելի խորապես ճանաչելու հայկական պատմությունն ու մշակույթը, սովորելու ազգային երգ ու պար, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |