Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 27.1 կետերի պահանջներով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Սուրբ Մովսես Խորենացի 24/3 հասցեի բնակիչ Էդվարդ Գալուստի Վարդանյանի դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության պատգամավորների Էջմիածնի քաղխորհրդի գործկոմի 30.05.1994 թվականի N 13 նիստում ընդունված Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցի 43 շենքի 11 բնակարանը սեփականաշնորհելու վերաբերյալ ակտում կատարել փոփոխություն՝ ըստ բնակարանի սեփականաշնորհման հիմք հանդիսացած փաստաթղթերի ընտանիքի կազմում նշված «Վարդանյան Հայկուշ Հակոբի» համապատասխանաբար փոփոխել «Վարդանյան Հայկանուշ Հակոբի»:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: