«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 19.11.2014 թվականի թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2025 թվականի հունվարի 23-ին՝ ժամը 11-ին, Վաղարշապատի համայնքապետարանի դահլիճում /Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին Սուրբ Մ․Մաշտոցիփողոցթիվ 0/ տեղի կունենա, <<Լուսինե-Կիլիկիա>>ՍՊԸ-ին ի դեմս տնօրեն Խաչատուր Հովհաննիսյանի /գրանցման հասցե՝ Վաղարշապատ համայնք, ք․ԷջմիածինԱնդրանիկթաղամաս 161 բնակելի տուն/ սեփականության իրավունքով պատկանող Վաղարշապատ համայնք, ք.Էջմիածին Կարճիկյան փողոց թիվ 2 հասցեում նախատեսվող 1 ստորգետնյա 12 վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկում /1-ին փուլ/`
Հանրային լսման կազմակերպման և անցկացման համար պատասխանատու է նշանակվել համայնքի ղեկավարի խորհրդական Մարիամ Պողոսյանը /էլ. Փոստ: lratvutyunn@gmail.com, հեռ.: /0231/ 5 36 63, ներքին համարներ 410 կամ 600/: Շահագրգիռ հանրության կողմից 2025 թվականի հունվարի 21-ը ներառյալ ընդունվում են առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ, որոնք կարող եք ուղարկել.
գրավոր` Վաղարշապատի համայնքապետարան, ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի փող, 0 հասցեով կամ էլեկտրոնային` lratvutyunn@gmail.com էլ. հասցեով:
Հանրային քննարկումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել նախօրոք lratvutyunn@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով: