Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 202
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N -Ն
 

Զեկ. ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 114-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավականակտերիմասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 18-ի «Վաղարշապատ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական   լիազորությունները, դրանց իրականացման կարգը և սոցիալական աջակցության վերաբերյալ չափորոշիչները սահմանելու  մասին»   թիվ 24 որոշմամբ  ընդունված կարգով, նպատակ ունենալով մանկապարտեզ ՀՈԱԿ-ներ հաճախող ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց երեխաների համար սահմանել զեղչի արտոնություն`  

Համայնքի  ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ  Է

1. Վաղարշապատ համայնքի ավագանու 2024 թվականի  դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Վաղարշապատի  համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզ ՀՈԱԿ-ներում երեխաների  խնամքի  համար  գանձվող  2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու, արտոնություններ կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու տեղեկությունները սահմանելու մասին» թիվ 114-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) Որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքի երեխաների  համար 50%-ի չափով, նույն ընտանիքից միևնույն ժամանակ  մանկապարտեզ այցելող 3-րդ երեխայի համար՝ 50%-ի չափով, իսկ նույն ընտանիքից միևնույն ժամանակ  մանկապարտեզ այցելող 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ  երեխայի համար՝ 100%-ի չափով:»:

2) Որոշման 1-ին կետը լրացնել նոր 5-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

 «5) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով 100%-ի չափով, իսկ ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով  50%-ի չափով:»:

3) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում  «Որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ»  բառերը  փոխարինել «Որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 5-րդ» բառերով:

4) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել «դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված դատական ակտերի պատճենները:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(66.50 Կբ)
(2.14 Մբ)
(237.73 Կբ)
(55.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

ՏԵՍՆԵԼ ՆԱԽԱԳԻԾԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ (e-draft.am)
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner