Այսօր: Երեքշաբթի, 11 Մարտի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 238
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 16–Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2025 թվականի N 16–Ա

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 22.01.2025թ. թիվ 2/փ-24 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը՝

Համայնքի  ավագանին

ՈՐՈՇՈՒՄ   Է

1. Հաստատել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի գլխավոր հատակագծի փոփոխությունը:

2. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի վարչական տարածքում գտնվող «Լուսինե-Կիլիկիա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 04-002-0874-0001 կադաստրային ծածկագրով 0,8474 հա մակերեսով հողամասը` բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողերից փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:

3. Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվեկշռում:

4. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր 8 և Արմավիր 6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի և Ոսկեհատ գյուղի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտևորման նախագծերը/ հաստատելու մասին ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 26.04.2022թ. առաջին նստաշրջանի արտահերթ առաջին նիստի թիվ 80 որոշմամբ և Արմավիրի մարզպետի 19.05.2022թ. թիվ ՄՈ/344-2022 որոշմամբ հաստատված հատակագծում:

5.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(802.80 Կբ)
(102.13 Կբ)
(364.21 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner