Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, Վաղարշապատ համայնքի ավագանու 16.01.2025 թվականի թիվ 2-Լ որոշմամբ հաստատված կանոնակարգի XX-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջները, Վաղարշապատի համայնքապետարանի «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում երկարամյա անբասիր աշխատանքի, բացառիկ մեծ վաստակով համայնքի բարօրությանը նպաստելու, համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ակնառու ներդրում և բացառիկ ավանդ ունենալու համար և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. ՀՀ վաստակավոր մարզիչ Սիմոն Ազիզի Կարապետյանին շնորհել «Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում:
2.Սույ նորոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|