Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետի և 57-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով 02.02.2024թ.-ին Անդրանիկ Դովլաթյանի և 06.02.2024թ.-ին Թոնի Դովլաթյանի իրազեկումների և ներկայացված փաստաթղթերի մեջ առկա անհամապատասխանությունները և այն, որ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակում հավաքի անցկացումը կարող է հանգեցնել անձանց հիմնական իրավունքների (ազատ տեղաշարժվելու իրավունք` ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդված)` ներառյալ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Անվավեր ճանաչել Վաղարշապատ համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալի 06.02.2024թ. «Իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին» թիվ 124Ա որոշումը:
2.Սույն որոշման օրինակը ներկայացնել իրավասու մարմիններին, իրազեկման հեղինակ/ներ/ին և փակցնել համայնքապետարանի վարչական շենքում ու տեղադրել կայքէջում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքում այն փակցվելու պահից: