Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 27.1 կետերի պահանջներով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան /Վ.Կոստանյան/ 8 շենքի 50 բնակարանի բնակչուհի Ռուզաննա Ավտանդիլի Մանուկյանի դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության պատգամավորների Էջմիածնի քաղխորհրդի գործկոմի 05.05.1994 թվականի N 11 նիստում ընդունված Էջմիածին քաղաքի Լեոնիդ Ազգալդյան /Վ.Կոստանյան/ 8 շենքի 50 բնակարանը սեփականաշնորհելու վերաբերյալ ակտում կատարել փոփոխություն՝ ըստ բնակարանի սեփականաշնորհման հիմք հանդիսացած փաստաթղթերի ընտանիքի կազմում նշված «Մանուկյան Ռուզաննա Ավթանդիլի» և «Մանուկյան Ռազմիկ Ավթանդիլի» անունները համապատասխանաբար փոփոխել «Մանուկյան Ռուզաննա Ավտանդիլի» և «Մանուկյան Ռազմիկ Ավտանդիլի»:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Ռուզաննա Ավտանդիլի Մանուկյանին իրազեկելուն հաջորդող օրվանից: