Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Պետրոս Դիմիտրի Ջանոյանի և Հրանուշ Վաչիկի Ջանոյանի դիմումը Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղի 26-րդ փողոցի թիվ 2/1 հասցեին կից հողամասը ուղղակի վաճառքով իրեն օտարելու մասին և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հրանուշ Վաչիկի Ջանոյանին և Պետրոս Դիմիտրի Ջանոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /հիմք` 10.04.2025թ. տրված թիվ 10042025-04-0046 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական/ Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղի 26-րդ փողոցի թիվ 2/1 հասցեին կից Վաղարշապատհամայնքինսեփականության իրավունքով պատկանող Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղի 26-րդ փողոցի թիվ 2/2 հասցեում/հիմք` 02.07.2025թ. տրված թիվ 02072025-04-0131 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական/ գտնվող 0.0075հա մակերեսով /կադաստրային ծածկագիր` 04-081-0064-0037/ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ուղղակի վաճառքի միջոցով կադաստրային արժեքով (91 575 /իննսունմեկ հազար հինգ հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ) օտարել Հրանուշ Վաչիկի Ջանոյանին և Պետրոս Դիմիտրի Ջանոյանին:
2.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարիանունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Վաղարշապատ համայնքի և գնորդի միջև կնքվելիք անշարժ գույքի ուղղակի վաճառքի մասին պայմանագիրը:
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) Ուղղակի վաճառքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում.
2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |