Այսօր: Շաբաթ, 2 Նոյեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 11-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2024 թվականի N 11-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, Վաղարշապատ համայնքի ավագանու 18.01.2022թ. թիվ 24 որոշմամբ  ընդունված կարգովնպատակ ունենալով մեղմացնել սոցիալական լարվածությունը, խթանելու համայնքում նախադպրոցական կրթությունն ու այն հասանելի դարձնել տարբեր սոցիալական խմբերի պատկանող անձանց և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը`  

Համայնքի  ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ  Է

1. Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության    ՀՈԱԿ   մանկապարտեզներում    եխաների խնամքի  համար  գանձվող  վարձավճարների  գծովարտոնություն սահմանել՝

1)Երկկողմանի ծնողազուրկ երեխաների խնամքի համար սահմանված վարձավճարների գծով 100%-ի չափով:

2) Միակողմանի  ծնողազուրկ երեխաների և ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաների խնամքիհամար  գանձվող վարձավճարների գծով.

ա. Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ներում՝ 60%-ի չափով արտոնություն (10000-6000(60%)=4000(40%)),

բ. Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ում՝ 62,5%-ի չափով արտոնություն (8000-5000(62,5%)=3000(37.5%)):

3) Նույն ընտանիքից միևնույն ժամանակ  մանկապարտեզ այցելող 3-րդ ու 4-րդ երեխաների համար՝ 50%-ի չափով, իսկ նույն ընտանիքից միևնույն ժամանակ  մանկապարտեզ այցելող 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ  երեխաների համար՝ 100%-ի չափով:

2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը.

1) Որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ երեխայի օրինական ներկայացուցչի կամ ծնողի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի
պատճենը,  երեխայի ծննդյան վկայականի պատճենը, երեխայի ծնողների կամ ծնողի մահվան վկայականի պատճենները, տեղեկանք
ընտանեկան նպաստ ստացանալու համակարգում հաշվառված լինելու վերաբերյալ և տեղեկանք Վաղարշապատ համայնքի բնակչության ռեգիստրում գրանցված լինելու և/կամ փաստացի բնակություն ունենալու վերաբերյալ:

2) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխաների ծննդյան վկայականների պատճենները, տեղեկանք համապատասխան հաստատությունից, տեղեկանք Վաղարշապատ համայնքի բնակչության ռեգիստում գրանցված լինելու և/կամ փաստացի բնակություն ունենալու վերաբերյալ:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:


Կողմ -19

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ

ԲԱՍԵՆՑՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԵՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ

ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ

ՊԱՏՈՒՐՅԱՆ ԷՄՄԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ՕՀԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(58.30 Կբ)
(633.36 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner