Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողայինօրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18 սեպտեմբերի 2025 թվականի N 1346-Ա որոշումը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի վարչական սահմաններում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող /հիմք` 13.02.2025թ. տրված թիվ 13022025-04-0025 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական/ բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 04-002-0306-0022 կադաստրային ծածկագրով՝ 16.51441 հա, 04-002-0305-0043 կադաստրային ծածկագրով՝ 7.0331 հա և 04-002- 1407-0004 կադաստրային ծածկագրով՝ 0.293 հա մակերեսներով հողամասերն ուղղակի վաճառքի ձևովշուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ 688,394,726 (վեց հարյուր ութսունութ միլիոն երեք հարյուր իննսունչորս հազար յոթ հարյուր քսանվեց) ՀՀ դրամով օտարել «Իմեջին Երևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /այսուհետ՝ Ընկերություն/՝ Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով։
2. Սահմանել, որ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասն Ընկերության կողմից 5 (հինգ) տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` 5 (հինգ) տարին լրանալուն հաջորդող մեկ ամսվա ընթացքում սահմանված կարգով կարող է հանդես գալ նախաձեռնությամբ և առանց դատարան դիմելու սույն որոշման 3-րդ կետով գրավադրված հողամասի վրա բռնագանձում տարածել՝ ապահովելով հողամասերի վերադարձը համայնքին:
3. Օտարվող հողամասը ձեռք բերողի կողմից անմիջապես առաջնային գրավի իրավունքով պետք է գրավադրվի Վաղարշապատ համայնքի օգտին՝ մինչև Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների ամբողջական և պատշաճ կատարման ավարտը։
4․ Սահմանել, որ եթե Ընկերությունը ՀՀ կառավարության 18 սեպտեմբերի 2025 թվականի N 1346-Ա որոշման 1-ին հավելվածով նախատեսված ծրագրի իրականացման ժամկետի ավարտից հետո՝ չի իրականացրել ներդրումների առնվազն 80%-ը, ապա այն պարտավորվում է 60 (վաթսուն) օրվա ընթացքում Վաղարշապատ համայնքի բյուջե վճարել տվյալ հողամասի օտարման պահին գործող շուկայական արժեքի և ձեռք բերված շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերությունը, որը կազմում է 3,945,155,274 (երեք միլիարդ ինը հարյուր քառասունհինգ միլիոն հարյուր հիսունհինգ հազար երկու հարյուր յոթանասունչորս) դրամ։ Վճարումը կատարելուց հետո ընկերությունը ձեռք է բերում հողամասի սեփականության իրավունքը՝ առանց որևէ լրացուցիչ պարտավորության։
5․ Սահմանել, որ եթե Ընկերությունը ՀՀ կառավարության 18 սեպտեմբերի 2025 թվականի N 1346-Ա որոշման 1-ին հավելվածով նախատեսված ծրագրի իրականացման ժամկետի ավարտից հետո՝ չի իրականացրել ծրագիրն ամբողջ ծավալով և չի կատարել կառավարության որոշման 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված որևէ պարտավորություն, այդ թվում՝ սահմանված ժամկետում չի վճարել տուգանքները, ապա Վաղարշապատ համայնքն իրավունք ունի սահմանված կարգով հանդես գալ նախաձեռնությամբ և առանց դատարան դիմելու գրավադրված հողամասի վրա բռնագանձում տարածել՝ ապահովելով հողամասերի վերադարձը համայնքին:
6.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցներին հանձնարարել՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նոտարական գրասենյակում ներկայացնել վավերացման Վաղարշապատ համայնքի և գնորդի միջև կնքվելիք անշարժ գույքի առուվաճառքի մասին պայմանագիրը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18 սեպտեմբերի 2025 թվականի N 1346-Ա որոշման N 4 hավելվածով հաստատված պայմանները:
7. Ընդունել ի գիտություն, որ.
1) Ուղղակի վաճառքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում.
2) նոտարական ձևակերպման, հողամասի նկատմամբ իրավունքի (սեփականության կամ այլ) պետական գրանցման և հողամասի չափորոշիչների ճշգրտման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից։
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |