Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ Վաղարշապատ համայնքում կա մեծ ներուժ և անհարժեշտություն կիրառական կրթության զարգացման համար, որի շրջանակում` վաղ տարիքից երեխաների մոտ կձևավորվի տեխնիկական մտածելակերպ, խնդիրների լուծման հմտություններ և նորարար գաղափարների իրագործման կարողություն, ինչպես նաև այն, որ համայնքում նման գործունեություն իրականացնելու համար «ԱՐՄ ԷԼԵԿՏՐՈՆԻԿ» ռոբոտաշինության և ինժեներական հմտությունների կենտրոնին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն` Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի մասնաճյուղի երկհարկանի շինության արտաքին տեսքի և շրջակայքի բարեկարգման համար, հիմք ընդունելով «ԱՐՄ ԷԼԵԿՏՐՈՆԻԿ» կենտրոնի հիմնադիր և ղեկավար Տաթևիկ Խաչատրյանի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ Է
1. «ԱՐՄ ԷԼԵԿՏՐՈՆԻԿ» ռոբոտաշինության և ինժեներական հմտությունների կենտրոնին հատկացնել Վաղարշապատ համայնքի 2025թ. բյուջեի կրթական, մշակութային և սպորտային նպաստներ ֆոնդի միջոցներից 2 000 000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ գումար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|