Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 210
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 65-Լ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ» ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով այնհանգամանքը, որ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Տիգրան Մեծի փողոցի, Բաղրամյան փողոցի խաչմերուկից մինչև Պուշկին և Վիկտոր Համբարձումյան փողոցների  հատման հատվածի, Ռ.Պատկանյան փողոցի ԴՕՍԱՖ-ի հարակից տարածքի և Վազգեն Սարգսյան փողոցի 2-րդ փակուղու մասնակի վերանորոգումից հետո, վերջիններս մեքենաների գերծանրաբեռնվածության և հորդառատ անձրևների հետևանքով անանցանելի են դարձել, այդ թվում հատկապես հիմք ընդունելով այն, որ  «Էջմիածին»  բժշկական  կենտրոն  ՓԲԸ-ն գտնվում է Տիգրան Մեծի փողոցի վրա, նշված փողոցների  անհապաղ ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգումը քաղաքի երթևեկի համար կարևոր և խիստ անհրաժեշտ է, ուստի նշված փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման համար նախատեսվող բաց մրցույթի հայտերի ներկայացման սահմանված 40-օրյա ժամկետի կիրառումը  դառնում է անհնար:

Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկի 22.07.2024 թվականի զեկուցագրի և կատարած ուսումնասիրությունների հիման վրա պարզ է դառնում, որ առաջացել է չնախատեսված իրավիճակ, որով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել:

Հիմք ընդունելով վերոգրյալը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքի  ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» բյուջետային հիմնարկի կողմից Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Տիգրան Մեծի փողոցի, Բաղրամյան փողոցի խաչմերուկից մինչև Պուշկին և Վիկտոր Համբարձումյան փողոցների  հատման հատվածի, Ռ.Պատկանյան փողոցի ԴՕՍԱՖ-ի հարակից տարածքի և Վազգեն Սարգսյան փողոցի 2-րդ փակուղու ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման  համար  նախատեսվող  բաց մրցույթի  հայտերի  ներկայացման՝  սահմանված  քառասունօրյա  ժամկետը  կրճատել  և սահմանել տասն օրացուցային օր:

2. Փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման ֆինանսավորումը հատկացնել 2025 թվականի ընթացքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(115.89 Կբ)
(216.04 Կբ)
(2.01 Մբ)
(1.00 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner