«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 19.11.2014 թվականի թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2024 թվականի մարտի 26-ին՝ ժամը 11-ին, Վաղարշապատի համայնքապետարանի «Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաշժտական դպրոց» ՀՈԱԿ-ի շենքում /Հասցեն՝ ք.Էջմիածին Կոմիտասի հրապարակ 0 շենք/ տեղի կունենա, հասցե` «ԻՄԵՋԻՆԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ի /հասցե` Երևան, Կենտրոն, Ծովակալ Իսակովի պողոտա, 15/3, տնօրեն` Արտակ Աշխատոյան/ կողմից Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Մարգարայի խճուղի թիվ 12 հասցեում նախատեսվող տարածքի բարեկարգման, նոր երեք հարկանի շենքի կառուցման, գոյություն ունեցող շենքի ճակատների երեսապատման, թարմեցման և կցակառույցի ավելացման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկում /1-ին փուլ/`
հողատարածքի ընդհանուր մակերեսը` 55601քմ,
կառուցապատման մակերեսը` 14481քմ
անջրանցիկ տարածքները 28962քմ,
կանաչապատ տարածք 9300քմ,
նախատեսվում է կառուցել նոր երեք հարկանի շենք, գոյություն ունեցող շենքի ճակատների երեսապատում,
թարմեցում և կցակառույցի ավելացում:
Հանրային լսման կազմակերպման և անցկացման համար պատասխանատու է նշանակվել համայնքի ղեկավարի խորհրդական Մարիամ Պողոսյանը /էլ. Փոստ: lratvutyunn@gmail.com, հեռ.: /0231/ 5 36 63, ներքին
համարներ 410 կամ 600/:
Շահագրգիռ հանրության կողմից 2024 թվականի մարտի 22-ը ներառյալ ընդունվում են առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ, որոնք կարող եք ուղարկել գրավոր` Վաղարշապատի համայնքապետարան, ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Սբ.Մ. Մաշտոցի փող, 0 հասցեով կամ էլեկտրոնային` lratvutyunn@gmail.com էլ. հասցեով:
Հանրային քննարկումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել նախօրոք lratvutyunn@gmail.com
էլեկտրոնային փոստի միջոցով: