Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով 29.04.2021թ. ՀՀ կառավարության թիվ 698-Ն հրամանի 39-րդ մասի 1-ին կետի 1-ին ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 119/1 հասցեին կից 0,0107 հա մակերեսով հողամասը, որպես քաղաքացու անվամբ հաշվառված իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր չունեցող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ճանաչել Վաղարշապատ համայնքի սեփականությունը:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |