Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 27.1 կետերի պահանջներով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Չարենց 4ա/11 հասցեի բնակչուհի Էվելինա Ռաֆիկի Արզումանյանի դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության պատգամավորների Էջմիածնի քաղխորհրդի գործկոմի 22.06.1994 թվականի N 15 նիստում ընդունված Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի 4ա շենքի 11 բնակարանը սեփականաշնորհելու վերաբերյալ ակտում կատարել փոփոխություն՝ ըստ բնակարանի սեփականաշնորհման հիմք հանդիսացած փաստաթղթերի ընտանիքի կազմում նշված «Կարաբուլուտյան Խաչիկ Անդրանիկի» համապատասխանաբար փոփոխել «Կարաբուլության Խաչիկ Անդրանիկի»:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: