Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի միջև 22.08.2025 թվականին կնքված համագործակցության հուշագիրը, Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի պետի զեկուցագիրը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը 3 /երեք/ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Էջմիածին քաղաքի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի փողոցի 0 հասցեում` Էջմիածնի համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող 36.6քմ մակերեսով /2/12 համարակալումով/ ոչ բնակելի տարածքը, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով, որպես գրասենյակ օգտագործելու համար:
2. «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |