Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 77–Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման  մասին»   Հայաստանի  Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի  և 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով այն, որ Վաղարշապատի համայնքապետարանի սեփականություն հանդիսացող Nissan X-Trail 2.0 մակնիշի 980 AX 61 հաշվառմանհամարանիշով փոխադրամիջոցի սպասարկման համար կատարվող ծախսերը նախատեսված հատկացումներից ավելին են և նպատակահարմար չէ  մեքենայի հետագա շահագործումը, հիմք ընդունելով անկախ գնահատող «Ռոյալ Քոնսալթ» ՍՊԸ-ի կողմից գնահատման հաշվետվությունը և համայնքի ղեկավարին փոխարինող, առաջին տեղակալի առաջարկությունը՝

Համայնքի  ավագանին                                           

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատի համայնքապետարանի սեփականությունը հանդիսացող` Nissan X-Trail 2.0 մակնիշի 980 AX 61 հաշվառմանհամարանիշով, NT30-153235 նույնականացմանհամարովտրանսպորտայինմիջոցը՝ մեկնարկային գինը սահմանելով  համաձայն կատարված գնահատման եզրակացության՝ 2 410 000 (երկումիլիոնչորսհարյուրտասըհազար) ՀՀդրամ:

2. Աճուրդի աճուրդային քայլը սահմանել  մեկնարկային գնի 5% չափով:

3. Յուրաքանչյուր չկայացած աճուրդի դեպքում փոխադրամիջոցի աճուրդային եղանակով վաճառքի գինը կարող է նվազեցվել չկայացած աճուրդի մեկնարկային գնի 10 %-ի չափով:

4. Աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի  «Աճուրդային հանձնաժողով» -ի միջոցով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.59 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner