Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 7-րդ կետերի, 230-րդ և 245-րդ հոդվածների, 447-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջներով, նպատակ ունենալով աջակցելու 2020 թվականի Հայ-ադրբեջանական Արցախյան (44-օրյա) պատերազմում՝ հայրենիքի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամներին /հարկատուներին/, հիմք ընդունելով հայրենիքի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի և փոխադրամիջների հարկերից ազատելու մասին վերջիններիս ընտանիքի անդամների կողմից ներկայացված դիմումները, Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 02.09.2024 թվականի զեկուցագիրը՝ կից ներկայացված նյութերով և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Տրամադրել արտոնություն թվով 5 հարկատուների՝ յուրաքանչյուրին միավոր անշարժ գույքի /գույքահարկի կամ հողի հարկի/ և մեկ փոխադրամիջոցի գույքահարկի մասով, ընդհանուր՝ 562 247 /հինգ հարյուր վաթսուներկու հազար երկու հարյուր քառասունյոթ/ դրամ գումարի չափով՝ համաձայն սույն որոշմանը կցվող ցանկի:
2. Վաղարշապատի ֆինանսատնտեսագիտական բաժնին` գույքահարկ, հողի հարկ, անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցի հարկ վճարողների փոխարեն համայնքի բյուջեից կատարել վճարում:
3.Վերոնշյալ արտոնությունը տրամադրվում է ոչ ավել քան տվյալ հարկատեսակի գծով 2024 թվականի բյուջետային տարվա համար հաստատված բյուջեով նախատեսված եկամուտների 10 տոկոսի չափով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: