Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի N 32-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 110-Ն որոշումները և անհատ ձեռնարկատեր «ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈՅԻ»-ի հայտը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբեր 12-ի N 6007).
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Անհատ ձեռնարկատեր «ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈՅԻ»-ին տալ 2025 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Արագածի զնգվ. 2/102 հասցեում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 322 կցվում է):
2.Ընդունել ի գիտություն, որ ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքիթույլտվության համար սահմանված տեղական տուրքը վճարված է։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։