Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 02
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

25 հունվարի 2024 թվականի N 02

Հանրային քննարկման հրավեր Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի 1/2 հասցեում (նախկին կինոյի տուն) նախատեսվող բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ


«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 19.11.2014 թվականի թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2024 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 11-ին, Վաղարշապատի համայնքապետարանի «Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաշժտական դպրոց» ՀՈԱԿ-ի շենքում /Հասցեն՝ ք.ԷջմիածինԿոմիտասի հրապարակ 0 շենք/ տեղի կունենա «ԱՎԱ ԳՐԱՆԻՏ» ՓԲԸ-ի /ՀՎՀՀ 04439618, հասցե` Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Սբ. Մ. Խորենացի փող., թիվ 68, տնօրեն`Վազգեն Դարբինյան/ կողմից Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի ½ հասցեում (նախկին կինոյի տուն) նախատեսվող բազմաֆունկցիոնալ բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկում /1-ին փուլ/`
հողատարածքի ընդհանուր մակերեսը` 2660քմ,
կառուցապատման մակերեսը` անջրանցիկ տարածքները ներառյալ (նախկին շենքի ճակատի կամարաշարը պահպանելու պարագայում)
2030քմ, կանաչապատ տարածք (նախկին շենքի ճակատի կամարաշարը պահպանելու պարագայում) 630քմ,
ճակատի կամարաշարի և շքամուտքի պահպանվող աստիճանների մակերեսը 330քմ,
նախատեսվում է կառուցել երկու ստորգետնյա և 10 վերգետնյա հարկերով բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր, ստորգետնյա երկու հարկերը` ավտոկայանատեղի, նախատեսված 64 ավտոմեքենանրի համար, իսկ վերգետնյա հարկերից 2-րդից 10-րդ հարկերը բնակելի` 100 բնակարան /հնարավոր է նաև նահանջ հարկով/:


Հանրային լսման կազմակերպման և անցկացման համար պատասխանատու է նշանակվել համայնքի ղեկավարի խորհրդական
Մարիամ Պողոսյանը /էլ. Փոստ: lratvutyunn@gmail.com, հեռ.: /0231/ 5 36 63, ներքին համարներ 410 կամ 600/:
Շահագրգիռ հանրության կողմից 2024 թվականի փետրվարի 22-ը ներառյալ ընդունվում են առաջարկություններ, դիտողություններ
և կարծիքներ, որոնք կարող եք ուղարկել.
գրավոր` Վաղարշապատի համայնքապետարան, ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի փող 0 հասցեով կամ էլեկտրոնային` lratvutyunn@gmail.com էլ. հասցեով:


Հանրային քննարկումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել նախօրոք lratvutyunn@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով:



Կից փաստաթղթեր՝
(6.93 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner