Այսօր: Կիրակի, 6 Հուլիսի 2025թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 27
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

05 օգոստոսի 2025 թվականի N 27

Հանրային քննարկման հրավեր․ ք․Էջմիածին Մ.Մանուշյան փողոց 4/5 հասցեում գտնվող մշակույթի տան վերակառուցումը մանկապարտեզի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 19.11.2014 թվականի թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2025 թվականի օգոստոսի 5-ին ժամը 11-ին Վաղարշապատի համայնքապետարանի դահլիճում /Հասցեն՝ Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին Սուրբ Մ․Մաշտոցի փողոց թիվ 0/ տեղի կունենա Գևորգ Սահակյանի լիազորված անձ՝ Սևակ Նալբանդյանի (հասցե՝ ՀՀ Լոռու մարզ ք․Սպիտակ, Էստոնական փող․ 8 շենք 39 բնակարան) Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք ք․Էջմիածին Մ.Մանուշյան փողոց 4/5 հասցեում գտնվող մշակույթի տան վերակառուցումը մանկապարտեզի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկում /1-ին փուլ/։

Հանրային լսման կազմակերպման և անցկացման համար պատասխանատու է նշանակվել համայնքի ղեկավարի խորհրդական Մարիամ Պողոսյանը /էլ. Փոստ: lratvutyunn@gmail.com, հեռ.: /0231/ 5 36 63, ներքին համարներ 410 կամ 600/: Շահագրգիռ հանրության կողմից 2025 թվականի օգոստոսի 14-ը ներառյալ ընդունվում են առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ, որոնք կարող եք ուղարկել.

գրավոր` Վաղարշապատի համայնքապետարան, ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի փող, 0 հասցեով կամ էլեկտրոնային` lratvutyunn@gmail.com էլ. հասցեով:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


Գրանցման ամսաթիվ03/07/2025 16:56

Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner