Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 18-րդ հոդվածի 19-րդկետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի դահլիճի վարձակալության մեկ ժամվա համար վարձավճարը սահմանել 130 000 /հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ:
1.1. «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի դահլիճում ֆիլմերի ցուցադրության վարձակալության մեկ ժամվա համար վարձավճարը սահմանել 80 000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ:
2. «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի նախասրահի վարձակալության մեկ ժամվա համար վարձավճարը սահմանել 80 000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ, իսկ ջեռուցման շրջանում` 130 000 /հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ:
3.«Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի դահլիճի վարձակալության առավոտյան ժամը 9:00-ից մինչև երեկոյան ժամը 21:00-ն վարձավճարը սահմանել 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
4. «Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» և «Սպիրիդոն Մելիքյանի անվանթիվ 2 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ների դահլիճների վարձակալության մեկ ժամվա համար վարձավճարը սահմանել 30 000 /երեսուն հազար/ դրամ, իսկ ջեռուցման շրջանում` 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ:
5.Բարեգործական նպատակներով կազմակերպվող միջոցառումների համար, ինչպես նաև Վաղարշապատ համայնքի հետ համագործակցության հուշագրի առկայության դեպքում դահլիճները տրամադրել անվճար:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025թ.հունվարի 1-ից: |