Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 119–Լ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-Ի ԴԱՀԼԻՃՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 19-րդ կետի և 102-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

Համայնքի  ավագանին 

ՈՐՈՇՈՒՄ    Է

 

1.Սահմանել 2025 թվականին  Վաղարշապատի համայնքապետարանի «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճների վարձակալության վարձավճարի չափը`

1) Մարզական խմբերի համար ամսական մինչև 8 /ութ/ (90 /իննսուն/ րոպե տևողությամբ) պարապմունքների վճար՝ 32 000 /երեսուներկու հազար/ ՀՀ դրամ, իսկ ջեռուցման շրջանում 42 000 /քառասուներկու հազար/ ՀՀ դրամ:

2) Մարզական խմբերի համար ամսական մինչև 12 /տասներկու/ (90 /իննսուն/ րոպե տևողությամբ) պարապմունքների վճար՝ 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ, իսկ ջեռուցմանշրջանում 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:

3) Սիրողական անհատական խմբերիհամար 1 /մեկ/ (60 /վաթսուն/ րոպե տևողությամբ) պարապմունքի վճար՝ 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ:

4) Սիրողական անհատական /մեկ անձի համար նախատեսված/ 1 /մեկ/ (60 /վաթսուն/ րոպե տևողությամբ) պարապմունքի վճար՝ 3 000 /երեք հազար/ ՀՀ դրամ:

5)   Մարզական միջոցառումների`1 օրվա համար՝ 80 000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ, իսկ նույն կազմակերպիչների նույն միջոցառման շարունակականության դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրվա համար  50 000  /հիսուն հազար/ ՀՀ դրամ:

2. Մարզական պարապմունքների ժամերի ու գրաֆիկների կազմակերպումը թողնել ՀՈԱԿ-ի տնօրենի համակարգման ներքո:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025թ.հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner