|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, +374 231 53663, info@ejmiatsin.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 նոյեմբերի 2024 թվականի N 92–Լ |
ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Վաղարշապատի համայնքապետարանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության կողմից անցկացված կադրային գործերի ստուգման վերաբերյալ զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության կողմից Վաղարշապատի համայնքապետարանում 2024 թվականի հոկտեմբերի 1-ից 4-ն իրականացված ստուգումների արդյունքները և առաջարկել համայնքի ղեկավարին ձեռնարկել միջոցներ արձանագրված թերությունները և խախտումները վերացնելու և շտկելու համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -14 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԴԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԹԱՄԱԶՅԱՆ ԷԴԳԱՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԵՐՍԵՍ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՊԱՏՈՒՐՅԱՆ ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|