Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 210
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 67-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վաղարշապատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ, 76-81 հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներովև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի N286 որոշմամբ սահմանված դրույթները, կառուցապատող Հարություն Հովհաննեսի Հարությունյանի դիմում-խնդրանքը ու համայնքի ղեկավարի առաջարկությունը`         

Համայնքի  ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Համաձայնություն տալ երկարաձգելու մրցութային եղանակով կառուցապատման իրավունքով 2 /երկու/ տարի ժամկետով մրցույթում հաղթող ճանաչված Հարություն Հովհաննեսի Հարությունյանին օգտագործման տրամադրված Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Վաղարշապատ համայնք, Էջմիածին քաղաք, Նալբանդյան փողոցի 1/50 հասցեում գտնվող 0,17755հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր 04-002-0089-0016/ հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը ևս 1 /մեկ/ տարով:

2. Սույն որոշման հիման վրա Հարություն Հովհաննեսի Հարությունյանի հետ կնքել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  ընդունման պահից:    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(555.67 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, 1101, Վաղարշապատ, ք.Էջմիածին, Սբ․ Մ․ Մաշտոցի 0
+374 231 53663
info@ejmiatsin.am
Պաշտոնական էլ. փոստ` 52984387@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner