Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 595-րդ հոդվածների և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-մասի 42-րդ կետի և 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ««ՆՈԱ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ» հասարակական կազմակերպության նախագահ Վարդգես Վարդանյանի 03․10․2025 թվականի դիմումը և Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Ընդունել ««ՆՈԱ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ» հասարակական կազմակերպության կողմից Վաղարշապատ համայնքին նվիրատվությամբ տրամադրվող 311 605 274 (երեք հարյուր տասնմեկ միլիոն վեց հարյուր հինգ հազար երկու հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ գումարը՝ Վաղարշապատ համայնքում կայուն զարգացմանն ուղղված ծրագրի իրականացմանը, մասնավորապես՝ կապիտալ շինարարության տարաբնույթ նախաձեռնությունների իրականացմանը։
2. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ ««ՆՈԱ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ» հասարակական կազմակերպության հետ կնքելու դրամական միջոցների նվիրատվության պայմանագիր։
3․ Դրամական միջոցները համայնքի բյուջե մուտքագրվելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում դրա վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել համայնքապետարանում և համայնքի պաշտոնական համացանցային կայքում զետեղելու միջոցով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: