Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետիև 57-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, «Հավաքների ազատության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի և 22-րդ հոդված պահանջներով, հիմքընդունելովՎարդանանք ազգային շարժման համակարգող և Հայստանյաց թեմի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ձեռնադրված դպիր Անդրանիկ Դովլաթյանի իրազեկումն՝Կոմիտասի անվան հրապարակում2024 թվականի փետրվարի 24-ին ժամը 15:00-19:00-իսահմաններում «Հայ առաքելական եկեղեցու և հայ ժողովրդի հոգևոր արժեքների պահպանության»թեմայով հանրահավաք անցկացնելու մասին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Վարդանանք ազգային շարժման համակարգող և Հայստանյաց թեմի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ձեռնադրված դպիր Անդրանիկ Դովլաթյանի 02.02.2024թ.-ին և ի լրումն 06.02.2024թ.-ին Վաղարշապատի համայնքապետարան մուտքագրվածիրազեկումներն ընդունել են ի գիտություն:
2. Սույն որոշման օրինակը ներկայացնել իրավասու մարմիններին և փակցնել համայնքապետարանի վարչական շենքում ու տեղադրել կայքէջում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքում այն փակցվելու պահից: