«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 19.11.2014 թվականի թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2025 թվականի մարտի 17-ին ժամը 11-ին Վաղարշապատի համայնքապետարանի դահլիճում /Հասցեն՝Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին Սուրբ Մ․Մաշտոցիփողոցթիվ 0/ տեղի կունենա <<Տրանսունիվերսալ>> ՓԲԸ-ի կողմից՝ ՀՎՀՀ 03300028, հասցե՝ ք․Երևան, Զավարյանփող․ 13/1 «Վաղարշապատի Վ․Ռշտունուանվան թիվ 11 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի» /հասցե` Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք ք․Էջմիածին Լիդիցեի փողոց/, նախատեսվող դպրոցի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկում /1-ին փուլ/`Հանրային լսման կազմակերպման և անցկացման համար պատասխանատու է նշանակվել համայնքի ղեկավարի խորհրդական Մարիամ Պողոսյանը /էլ. Փոստ: lratvutyunn@gmail.com, հեռ.: /0231/ 5 36 63, ներքին համարներ 410 կամ 600/: Շահագրգիռ հանրության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 18-ը ներառյալ ընդունվում են առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ, որոնք կարող եք ուղարկել.
գրավոր` Վաղարշապատի համայնքապետարան, ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոցի փող, 0 հասցեով կամ էլեկտրոնային` lratvutyunn@gmail.com էլ. հասցեով:
Հանրային քննարկումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել նախօրոք lratvutyunn@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով: